Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.04.2018 | 00:05

Ով հայտնում է գաղտնիքները, կորցնում է հավատարմությունը և չի գտնի բարեկամ իր հոգու համար։ Երկա՛ր մնա բարեկամի մոտ և հավատարի՛մ եղիր նրան, իսկ եթե հայտնես նրա գաղտնիքները, չես գնա նրա հետևից։ Ինչպես մարդ կորցնում է իր թշնամուն, այնպես կորցնում է մերձավորի սերը։ Ինչպես թռչունին, որ քո ձեռքից բաց ես թողնում և էլ չես կարող բռնել, այնպես էլ չես բռնի մերձավորին, որին բաց ես թողնում։


Սիրաքի իմաստություն 27. 17-21

Դիտվել է՝ 3417

Մեկնաբանություններ